ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները պայթյունավտանգ են


23:04 , 27 օգոստոս, 2015

ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները պայթյունավտանգ ենPanorama.am-ը գրում է.

ԳԴՀ նախկին կանցլեր Հելմուտ Քոլի նախկին խորհրդական Հորսթ Տելչիկը քննադատել է Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի վարած քաղաքականությունը: «Focus Online»-ին տված հարցազրույցում նա այդ քաղաքականությունը որակել է որպես «պայթյունավտանգ»: Այս մասին հայտնում է «Դոյչէ վելլե» գործակալությունը:

Վերջինիս խոսքով, հենց ՆԱՏՕ-ի գործողություններն են կասկածի տակ դրել Մոսկվայի հետ հարաբերությունները, խոսքը մասնավորապես F-22 կործանիչների՝ Եվրոպա տեղափոխելու ԱՄՆ իշխանությունների մտադրության մասին է:

«Սառը պատերազմի ժամանակ ՆԱՏՕ-ն վարում էր շատ ավելի խելահեղ քաղաքականություն, քան այսօր»,- ասել է փորձագետը և կարծիք հայտնել, որ կողմերը կկարողանան խուսափել հակամարտությունից միայն երկխոսության միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ