Խալերը երկարակեցության կարևոր ցուցանիշ են


22:16 , 27 օգոստոս, 2015

Что-означает-родинка-на-губеԼոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները հետազոտել են 18-ից 79 տարեկան 1200 կին-երկվորյակների և պարզել են, որ խալերը երկարակեցության ցուցանիշներից են, հայտնում է direct-press.ru-ն:

Հետազոտության տվյալներով, այն կանայք, ովքեր մարմնի վրա 25-ից քիչ խալ են ունեցել, ավելի շատ են հակված եղել օստեոպորոզի, քան 100-ից ավելի խալ ունեցողները:

Վերջիններս իրենց տարիքից փոքր են երևացել մոտ 7 տարով և ունեցել են ծերացման ավելի քիչ նշաններ: Նրանք առանձնացել են նաև լավ մկաններով, առողջ սրտով և աչքերի լավ վիճակով: