Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն


22:09 , 27 օգոստոս, 2015

adrbAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները օգոստոսի 28-ին թուրքական Անթալիա քաղաքում եռակողմ հանդիպում կանցկացնեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական IHLAS լրատվական գործակալությունը, Անկարայում լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:

Նա նշել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպմանը մասնակցելու համար կմեկնի Անթալիա:

Թանժու Բիլգիչը կարեւորել է եռակողմ հանդիպման տարածաշրջանային կարեւորությունը: Նա հայտարարել է, որ Անթալիայում անցկացվելիք այդ հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն Աշխաբադում նախարարների նախորդ հանդիպմանն ընդունված որոշումների կատարումը:

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարների աշխաբադյան հանդիպումը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին: