21:57 , 27 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Աստանայում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 25-րդ հոբելյանական նիստը՝ նվիրված կառույցի ստեղծման 20-ամյակին:
ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան իր ողջույնի խոսքում ընդգծել է քննարկվող հարցերի կարևորությունն ու արդիականությունը` տարածաշրջանում նոր մարտահրավերների ու սպառնալիքների առաջանալու համատեքստում:
ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը սույն թվականի հունվարի 2-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որն ընդհանուր առմամբ մեր երկրին ընձեռում է շահավետ տնտեսական հեռանկարներ, սակայն անհանգստանալու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ գլոբալիզացիայի գործընթացում, ինչը ենթադրում է միջազգային սոցիալ-տնտեսական միասնական գոտու ստեղծում, փոխվում է հանցավորության էությունը՝ որն արդեն կրում է սահմաններ չճանաչող անդրազգային բնույթ` խախտելով մեկից ավելի պետությունների օրենսդրություններ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ