19:36 , 27 օգոստոս, 2015
Փորձագետները հայտնաբերել են ճարպոտ հնդիկների գենետիկական մուտացիաները: Հայտնագործությունը պատկանում է Հայդարաբադի Բջջային և մոլեկուլային կենսաբանության կենտրոնին, հայտնում է rosbalt.ru-ն:
Փորձագետները միանգամից բացառել են այլ ազգերի ուսումնասիրությունների ժամանակ ճարպակալման հետ կապված գեները: Արդյունքում հայտնաբերվել է THSD7A նեյրոնային N-գլիկոպրոտեինը, որը խթանում է նոր արյունատար անոթների ձևավորումը հյուսվածքներում և օրգաններում: Իսկ դա ազդում է ճարպակալման և ճարպային հյուսվածքների մետաբոլիզմի, ինսուլինի նկատմամբ զգայունակության վրա:
Իհարկե, խնդրահարույց գենետիկ մուտացիան ոչ բոլոր գեր մարդկանց է հատուկ: Օրինակ՝ գիտնականները այն հայտնաբերել են նաև ոչ բավարար քաշ ունեցող փոքրաթիվ մարդկանց մոտ: Բայց նրանք չեն կասկածում, որ THSD7A գլիկոպրոտեինը բնորոշ է Հարավային Ասիայի գեր մարդկանց: