19:16 , 27 օգոստոս, 2015
PanARMENIAN.Net-ը գրում է.
Այս շաբաթ Թուրքիայի կինոթատրոններում կսկսվի 9 նոր ֆիլմի ցուցադրություն, որոնցից 2-ը թուրքական արտադրության են, 7-ը՝ արտասահմանյան: Մեծ էկրան բարձարացող նոր ֆիլմերի թվում է նաև «Կորուսյալ թռչունները»՝ Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմը:
Ֆիլմի սցենարի հեղինակը և համառեժիսորն ազգությամբ հայ Արեն Փերդեջին է, մյուս համառեժիսորը՝ ազգությամբ թուրք Էլա Ալյամաջը: Սիրո ու ընտանեկան պատմության մասին պատմող կինոժապավենի գլխավոր դերասանները ևս հայ և թուրք Հերոս Աակոբյանն ու Դիլա Ուլուջան են, ֆիլմում նկարահանվել են նաև Թուրքիայում ապրող հայ դերասաններ:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայոց Ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքին կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի ու Պետոի՝ իրենց ընտանիքի որոնումների շուրջ, թուրքական Sondakika.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: