ԱՄՆ-ում եկեղեցու մուտքը ներկել են համասեռամոլների գույներով


19:04 , 27 օգոստոս, 2015

Replik.am-ը գրում է.

ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում Wedgewood Church եկեղեցու մուտքը ներկել են ԼԳԲՏ-գույներով՝ այդկերպ ծածկելով վիրավորական խոսքերը, որոնք անհայտ անձիք գրել էին եկեղեցու մուտքի վրա համասեռամոլների հասցեին:

Հայտնվում է, որ նախ մուտքի վրա գրված է եղել LGBT Equality («ԼԳԲՏ-հավասարություն»), սակայն վանդալներն այն աղավաղել են սև գույնի ներկով և վիրավորական արտահայտություններ գրել գեյերի հասցեին:

Դրանից հետո եկեղեցու համասեռամոլ այցելուները որոշել են մուտքին իրենց հանրույթի դրոշը պատկերել: Իսկ թե քրիստոնեության որ ուղղությանն է պատկանում Wedgewood Church-ը, հայտնի չէ: