ՀՀ Նախագահը ՀՀՇ ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը


16:46 , 27 օգոստոս, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, այդ գործընթացի շրջանակներում Հանրապետության Նախագահն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան»«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիրը» կուսակցությունների ներկայացուցիչների հետ և քննարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։