Երևանում 42 աստիճանից բարձր ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել. Սուրենյան


16:20 , 27 օգոստոս, 2015

Երևանում 42 աստիճանից բարձր ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել. ՍուրենյանPanorama.am-ը գրում է.

Հուլիս-օգոստոսին Արարատյան դաշտում և մայրաքաղաքում 20 օր ջերմաստիճանը տատանվել է 38-39, իսկ 15 օր՝ 40-41 աստիճանի սահմաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում գրանցվել է ամենաերկար տևած շոգ եղանակի առաջին դեպքը. «Հուլիսը խիստ չոր կլիմայական պայմաններում անցավ, քանի որ տեղումները նորմայից՝ 50 տոկոսով ցածր են եղել: Չոր, խիստ շոգ եղանակը տևել է մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, այդ ընթացքում առանձնապես տեղումներ չեն գրանցվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ