16:14 , 27 օգոստոս, 2015
Ավստրալացի գիտնականները վստահ են, որ ամենավաղ տարիքից լողով զբաղվեը շատ լավ է ազդում երեխաների մտավոր զարգացման վրա: Այս մասին հայտնում է toneto.net-ը:
Իրենց եզրակացությունը հետազոտողներն արել են ավելի քան 3 տարվա հետազոտություններից հետո: Գրիֆիթի ուսումնական հետազոտությունների ինստիտուտի գիտնականներն աշխատել են ավելի քան 7000 երեխայի ծնողների հետ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և ԱՄՆ-ում: Հավակնորդներից ընտրվել է 3-5 տարեկան 180 երեխա, որոնց օրինակով ուսումնասիրվել է վաղ տարիքում լողալու ազդեցությունը:
Պարզվել է՝ երեխաները, որոնք կյանքի առաջին տարիներին են լողալ սովորում, ավելի արագ և հեշտ են նոր հմտություններ ձեռք բերում: Նրանք իրենց հասակակիցներից առանձնանում են ոչ միայն զարգացած խոսքով, այլև մաթեմատիկական ունակություններով, նաև լավ նկարում են, գծեր ու կերպարներ կտրում, ներկում, ավելի հեշտ են մանկապարտեզից դպրոց անցնում: