Հիլարի Քլինթոնը քննադատել է Օբամային` ուղիղ եթերում տեղի ունեցած լրագրողների սպանության համար


16:08 , 27 օգոստոս, 2015

Lurer.com-ը գրում է.

Լուիզինա նահանգում գտնվող Սանսեթ քաղաքի խանութներից մեկ է ներխուժել դանակով զինված մի տղամարդ: Նա հարձակվել է գնորդների վրա և վիրավորել՝ երկուսին: Ոստիկանության սպաներից մեկը շտապել է օգնության, սակայն սպանվել է: 

Սա արդեն ԱՄՆ-ում տեղի ունեցած երկրորդ խոշոր հարձակումն է: Ամբողջ երկիրը ցնցված է Վիրջինիայում երկու լրագրողների կոտորածից. մարդասպանը կրակել է նրանց ուղիղ եթերում: 

Հիլարի Քլինթոնը կատարվածի մեջ շտապել է մեղադրել ներկայիս իշխանություններին` Օբամայի գլխավորությամբ, ով ոչ մի կերպ արգելք չի սահմանում զենքի ազատ շրջանառության վրա: