15:54 , 27 օգոստոս, 2015
Իտալական «Միլան»-ն այսօր պաշտոնապես ներկայացրեց թիմի նորեկ, իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիին:
25-ամյա Բալոտելին «Միլան»-ի կազմում հանդես կգա վարձավճարով: Պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Բալոտելին «Միլան»-ում հանդես է եկել 2013 թվականից մինչև 2014 թվականը: Իր հաշվին կա գրանցված 43 հանդիպում և 26 գնդակ: