15:02 , 27 օգոստոս, 2015
Բրիտանական Լեսթերի համալսարանի հետազոտողները «բարձր» ականջակալների դեմ հերթական եզրակացությունն են հայտնել: Գիտնականները մի շարք փորձերի արդյունքում պարզել են, որ ականջակալներում ավելորդ բարձր ձայնն առաջին հերթին հանգեցնում է նյարդային բջիջների թաղանթի վնասման, ինչը կարող է ժամանակավոր խլության պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է toneto.net-ը:
Հետազոտողները վստահեցնում են, որ որոշ ականջակալների աղմուկը համեմատելի է ռեակտիվ ինքնաթիռների աղմուկի հետ, իսկ դա 110 դեցիբելից բարձր է: Պետք է իմանալ, որ այդպիսի բարձրության աղմուկն ու ձայները կարող են առաջացնել ոչ միայն լսողության ժամանակավոր կորուստ, այլև ականջների զնգոց: