Աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանի հայրը հայ է


14:20 , 27 օգոստոս, 2015

Աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանի հայրը հայ էLife.panorama.am-ը գրում է.

Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին, ով իր ընկերությունը հիմնադրել է 1975թ.,  մինչև 2011թ. շարունակում էր մնալ ամենահաջողակ  իտալացի դիզայները: Արմանին,  ում հայրը հայ-իտալական ծագում ուներ, ցանկանում էր բժիշկ դառնալ, սակայն հետագայում փոխեց իր մտադրությունը՝ համալրելով Իտալիայի զինված ուժերի շարքերը: Իր բժշկական գիտելիքների շնորհիվ նա տեղափոխվեց Վերոնա, սակայն շուտով Արմանին որոշեց փոխել իր մասնագիտությունը. նա աշխատանքի անցավ Միլանի խանութներից մեկում՝ որպես ցուցափեղկերի ձևավորող՝աստիճանաբար իր մեջ բացահայտելով սերը դեպի նորաձևություն: 60-ականների կեսերին Արմանին տեղափոխվեց Nino Cerruti ընկերություն, ինչից հետո նրա պահանջարկը գնալով մեծացավ: Ջորջիո Արմանիի համար ճակատագրական էր Ճարտարապետ Սերժիո Գալեոտիի հետ հանդիպումը, ում օգնությամբ էլ նա 1973թ. Միլանում հիմնադրեց իր նորաձևության տունը:

Եթե ընկերությունը իր՝ նորաձևության հսկա դառնալու առաջին տարվա ընթացքում ստացել էր 14000 դոլլար եկամուտ, ապա այժմ տարեկան վաճառքից ստացվող եկամուտը կազմում է շուրջ 2 մլրդ. դոլլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ