Հաղթել-մաղթել չկա. ո՛չ մի մրցում


13:47 , 27 օգոստոս, 2015

11885346_467967800044569_5606146176830681770_nԱյսպես է ամեն անգամ պատասխանում-կտրում խոսքդ Դավիթ Բլեյանը, երբ առաջարկում ես մրցումով խաղ… Չգիտեմ՝ ինչու է այսպես…
Երեկոյան մտնում եմ տուն, հեռուստացույցը չի հասցրել անջատել. սովորաբար հասցնում է… Իրեն պահում է հանցանքի վայրում բռնվածի պես…
Մուլտերի մի տեսակ կա՝ ձայնը ոնց որ սղոց՝ ղըռռ, ղըռռ ու ղըռռ…
– Գլուխս տարավ, դրա ձայնը կտրի, Դավիթ,- պահանջում եմ ես…
Դավիթը՝ մեղավոր,  վիճակից դուրս գալու առիթ գտած, զինաթափ անող հրճվանքով.
– Էդ ո՞նց է գլուխդ տանում, ցույց տուր՝ տեսնեմ…
Ցույց եմ տալիս.
– Այսպես, վերցնում է գլուխս ու տանում, մնում եմ առանց գլուխ…
Չըխկ, անջատում եմ հեռուստացույցը… Օֆ ինչքա՜ն քիչ բան է պետք՝ երջանիկ լինելդ զգալու համար…
– Տիար տնօրենն առանց գլուխ է մնացել, ծուղրուղո՜ւ, Մայր դպրոց,- ու նետվում է իմ գիրկը…
Ինչու Մայր դպրոց՝ հասկանալի է. վերջին երկու օրը Դավիթն իր օրը սկսում է մանկավարժական ճամբարում՝ Մայր դպրոցում…

Գնել Հարությունյանը՝ «Մեղրաձոր 2015» ճամբարի հերոս պահապանը, ոգևորված է արշավախմբային ճամբարային գործունեության շարունակականությամբ՝ որպես շուրջտարյա մոբիլ դպրոց բնության գրկում… Իրոք, մի ամսով ամառային ճամբարը վե՞րջ… Ինչո՞ւ չի կարող լինել 7-օրյա, 10-օրյա արշավախմբային աշնանային ճամբար հոկտեմբերի վերջին, աշնանային ուսումնական արձակուրդի շրջանում… Իհարկե. Հայաստանի բնության մի նոր բացահայտում-տարածում… Սկսենք տարածքի ընտրությունը, մինչ այդ էլ վերջնական տեսքի կգա արշավախմբային-հայրենագիտական կայանի տարածքը: Ի դեպ, Գնել Հարությունյան, մեր սեբաստացիական հնգամարտի (ձիասպորտ, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, լող) կազմակերպիչ-համակարգող Խորեն Հազարումյան, նետաձիգ Գևորգ, սուսերամարտիկ Միքայել ու «Ասպետ» ակումբի համակարգող Արման Երանոսյան, մեր ամենահայրենագետ Կարինե Պետրոսյան ու կայանի անմիջական պատասխանատու Հրաչ Առաքելյան, ինչո՞ւ չի կարելի մինչև սեպտեմբերի 4-ն ավարտել այն… Կայանը հենց դրա համար էլ ստեղծվում է. ինքնաբուխ արշավախմբային նախագծերի իրականացման համար։ Գուցե եռօրյա (շաբաթ, կիրակի, արանքում էլ՝ մի տոն կամ մեռելոց) մոդուլն ամենագործածականն է, կրթահամալիրի արշավախմբային ավտոբուսն էլ՝ շատ հարմար փոխադրամիջոց:

Համաձայնեք, որ բոլոր կարգի-տարիքի սեբաստացիներով, որտեղ էլ որ ենք, 2014-ի հունիսի 17-ի բլոգապատում-տնօրենի օրագիրը լավագույն նվերն էր յուրաքանչյուրիդ՝ ընդունման ու գործածման համար մատչելի ու հարմար, ու էլի ու էլի… անվերջ… Ծննդյան օրվա նվերը բոլորինը լինո՞ւմ է, ո՞նց է լինում, ասեք՝ իմանամ. մի անգամ է լինում՝ էս ինչ տեղում, էս ինչ օրն ու ժամին… մի անգամվա գործածման՝ որոշակի խմբի համար… Իսկ իմ օրագիրը… Համեցե՛ք, պրծում չկա՜. երբ ուզում ես, անորոշ թվով մարդկանց (յուրաքանչյուրի համար) կարդալ իմացողի-չիմացողի, հայերեն-անգլերեն-ռուսերեն թե վրացերեն, ուզում ես, թե չես ուզում, պառկած, թե հեծանվի վրա… Ես, օրինակ, կրթահամալիրի տնօրենի օրագիրը՝ իր բառացի նշանակությամբ, կարդում եմ հերթական օրվա գիրը սկսելուց անմիջապես առաջ, ինչպես հիմա… 431-րդ գիրը պատմելուց առաջ պահանջ ու պարտավորություն ունեմ 430-րդ գիրը կարդալու… Եվ տեսեք, որքա՜ն շնորհակալ եմ Հասմիկ Թոփչյանին՝ այսպիսի ժողով-հավաք կազմակերպելու համար (էսքա՜ն բան արվել է, հա՞, իյա՜, ճիշտ, հալալ է քեզ, ախպեր ջան, իզուր չես ապրել) և Սուսան Մարկոսյանին… (էս պիտի արվի, հա՞, սրանից է, երևի, որ քունս չի տանում): Գիշեր-առտուի արանքում եմ՝ ժամը 04-ն է… Անեկդոտի քյավառցու նման…

Շարունակությունն՝ այստեղ