Գիտնականները վերջերս հայտնաբերված խութային ծովախեցգետնին անվանել են Էլթոն Ջոնի պատվին


13:34 , 27 օգոստոս, 2015

oo_54823Վերջերս Ինդոնեզիայի ափերի մոտ հայտնաբերված խեցգետնանմանների տեսակն անվանվել է բրիտանացի հայտնի երգիչ և դերասան Էլթոն Ջոնի պատվին՝ անսովոր մեծ ոտքերի շնորհիվ, որոնք հիշեցնում են կոշիկները, որոնք երաժիշտը կրել է Pinball Wizard երգի տեսահոլովակի ժամանակ: Այս մասին հայտնում է Zookeys ամսագիրը:

Գիտնականներն այդ կենդանուն բացահայտել են ինդոնեզական Ռաջա Ամփաթ կղզիների արվարձաններում կորալային խութերի ֆաունան ուսումնասիրելիս:

Ուսումնասիրելով այդ խութերի բնակիչներին՝ գիտնականները տեսել են ծովախեցգետնի յուրահատուկ տեսակ՝ շատ հաստ և երկար առջևի թաթերով, որն էլ անվանվել է Leucothoe eltoni՝ երգչի պատվին: