Իրարանցում «Զվարթնոց» օդանավակայանում. Երևան-Վիեննա թռիչքը չի իրականացվել


13:12 , 27 օգոստոս, 2015

Իրարանցում «Զվարթնոց» օդանավակայանում. Երևան-Վիեննա թռիչքը չի իրականացվելPanorama.am-ը գրում է.

Առավոտյան ժամը 8-ին «Զվարթնոց» օդանավակայանում մեծ իրարանցում էր ու խառնաշփոթ: «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության՝ օգոստոսի 27-ի ժամը 04:25-ին Երևան-Վիեննա չվերթն այդպես էլ չի իրականացվել: Երկու հարյուր ուղևորները մի քանի ժամ շարունակ անորոշության մեջ են եղել, նրանց հստակ ոչինչ չի ասվել:

Ուղևորներից մեկը Panorama.am-ին պատմեց, որ ժամը 5-ից սկսած յուրաքանչյուր կես ժամը մեկ իրենց ասել են՝ քիչ անց կթռնի, քիչ անց կթռնի: Այդ ընթացքում ուղևորներին ոչ ջուր են առաջարկել, ոչ սնունդ: Առավոտյան արդեն 8-ին իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, գործին խառնվել են ոստիկանության ու օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները:

«Երեխաները քնել էին, ուր պատահի: Անորոշության մեջ էինք, հստակ ոչ մի բան չէր ասվում, մի անգամ ասացին, երևի տեխնիկական խնդիրներ կան: Պատմեցին, որ ուղևորներից մի քանիսին անգամ ինքնաթիռ են նստացրել, հետո նորից իջացրել»,-ասաց ուղևորը:

Բարձրացրած աղմուկից հետո ուղևորներից մի քանիսի տոմսերը փոխում են, մի քանիսին հյուրանոց տրամադրում, մյուսներին խորհուրդ են տալիս հասնել ընկերության՝ Ալեք Մանուկյան հասցեում տեղակայված գրասենյակ: Ուղևորներից շատերին էլ ասում են՝ գնացեք տուն, կզանգահարենք: Մեզ հետ զրուցած ուղևորն էլ տուն էր գնացել, մինչ այս պահը ընկերությունից զանգ չէր ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ