Ջասթին Բիբերի անհետացած նմանակը մահացած է հայտնաբերվել


13:06 , 27 օգոստոս, 2015

Lurer.com-ը գրում է.

Մի քանի օր առաջ անհետացած Ջասթին Բիբերի նմանակը մահացած է հայտնաբերվել Սան Ֆերնանդոյի հովիտի մոթելներից մեկում: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 35-ամյա տղամարդը բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է արել` իր 21-ամյա կուռքին նմանվելու համար: Դրա համար նա ծախսել է ավելի քան 100 հազար դոլար:

Տղամարդու մահվան պատճառը հայտնի չէ, սակայն ոստիկանությունը թմրանյութ է հայտնաբերել նրա համարում: Այժմ իրավապահ մարմինները ստուգում են իրականացնում: