Հայաստանը կիսատ-պռատ բաների երկիր է


12:47 , 27 օգոստոս, 2015

Հայաստանում տների կեսն առանց մարդ են, մարդկանց կեսն՝ առանց տուն:
Հայաստանում փորերի կեսը կուշտ չեն, կեսը՝ անկուշտ:

Հայաստանը կիսատ-պռատ բաների երկիր է՝ կիսատ զգացմունքներ, կիսատ կրթություն, կիսատ աշխատանք, կիսատ ընտանիքներ, կիսատ-պռատ հայրենասիրություն...

Դա գալիս է երևի նրանից, որ ժամանակին երկիրս մի լավ կիսել են, հետո էլ՝ կեսերն էլ կիսել, մի հատ էլ՝ կեսերի կեսերը...

Ու չի՛ հավաքվում, չի՛ ամբողջանում, չի՛ մեկտեղվում ոչինչ...