«Տանը մենակ»-ի հերոսը 35 տարեկան է


12:40 , 27 օգոստոս, 2015

upload-01-pic4_zoom-1000x1000-97354Օգոստոսի 26-ին Մաքոլեյ Քալքինը՝ «Տանը մենակ»-ի Քևինը, դարձել է 35 տարեկան, հայտնում է gazeta.ru-ն: Նա վաղ է սկսել նկարահանվել, բայց միայն էպիզոդիկ դերերում: Իսկ 1989 թ. «Քեռի Բաք» ֆիլմում Մաքոլեյի դերը գլխավորներից է եղել: Բայց մեծ ճանաչում դերասանը ստացել է Քրիս Քոլամբուսի «Տանը մենակ»-ից հետո, որտեղ 10-ամյա դերասանը մարմնավորել է տղայի, որին Ծննդյան տոնին տանն են մոռացել: Այդ ֆիլմի համար Մաքոլեյի հոնորարը կազմել է 100 000 դոլար: «Տանը մենակ-2»-ի համար նա ստացել է 4,5 մլն դոլար, «Հարուստ Ռիչիի» համար՝ 8,5 մլն դոլար: «Ռիչիից» հետո նա դադարել է նկարահանվել ընտանեկան խնդիրների պատճառով, իսկ վերադարձը կինո 2000-ականների սկզբին բոլորովին հաղթական չի եղել, հիմա նա երբմեն երևում է փոքր դերերով:

Մաքոլեյ Քալքինը 1989թ. և 2014թ.