12:22 , 27 օգոստոս, 2015
Armenpress.am-ը գրում է.
Ուկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ հայ բռնցքամարտիկները, որոնք արդեն իսկ նվաճել են 6 բրոնզե մեդալ:
Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Իրենց երկրորդ հաղթանակներն են տոնել 52 կգ քաշային Վահե Բադալյանը և 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը: Բադալյանն առավելության է հասել ուկրաինացի Դմիտրի Չելյաչևի նկատմամբ, իսկ Շահվերդյանը հաղթել է Դաղստանը ներկայացնող Նիկիտա Մախյանովին:
Հայ բռցքամարտիկներից հաղթանակ են տոնել նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը և 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը: