12:16 , 27 օգոստոս, 2015
Հետազոտողները հայտարարում են, որ էլեկտրոնային ծխախոտ ծխողները դրանց պահպանմանը շատ անպատասխանատու են վերաբերվում, ինչը մահացու վտանգավոր է նրանց երեխաների համար: Համապատասխան հոդվածը հրապարակված է Academic Pediatrics պարբերականում:
Հետազոտությանը մասնակցած 658 մարդկանց 36 տոկոսը խոստովանել է, որ ծխախոտների համար հեղուկը պահում են երեխաներին հասանելի տեղում, քանի որ այն վտանգի աղբյուր չեն համարում: 3 տոկոսը խոստովանել են, որ գեթ մեկ անգամ երեխաները փորձել են խմել այդ հեղուկը:
Հեղուկը բաղկացած է նիկոտինից, թորած ջրից, գլիցերինից և պրոպիլենգիկոլից: Ըստ հետազոտության հեղինակների` նման խառնուրդի մեկ թեյի գդալը մահացու վտանգավոր կարող է լինել երեխաների համար: