Թուրքական Գազիանթեփում հարձակում է իրականացվել ոստիկանական տեղամասի վրա. ԶԼՄ-ներ


11:38 , 27 օգոստոս, 2015

Թուրքական Գազիանթեփում հարձակում է իրականացվել ոստիկանական տեղամասի վրա. ԶԼՄ-ներ168.am-ը գրում է.

Թուրքիայում հերթական հարձակումն է իրականացվել ոստիկանական տեղամասի վրա: Այս անգամ հարձակման է ենթարկվել երկրի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում ոստիկանական տեղամասը, հայտնում է Milliyet-ը:

Ոստիկանական տեղամասի վրա հարձակումն իրականացվել է գիշերը՝ տեղական ժամանակով ժ. 21:30-ին:

Հարձակման հետևանքով տուժածներ չկան: Թուրքիայի ոստիկանական ուժերը հատուկ օպերացիա են սկսել հարձակվողներին հայտնաբերելու ուղղությամբ: