Չինաստանի ոստիկանությունը պայթյունների գործով ձերբակալել է 12 մարդու


10:34 , 27 օգոստոս, 2015

134559936_14406432873201nՉինաստանի իրավապահները Տյանցզինի արդյունաբերական գոտու պայթյունների շարքի գործով 12 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Ձերբակալվածների թվում է Tianjin International Ruihai Logistics ընկերության նախագահը, որին պատկանել է քիմիկատներով պահեստը։

Ցուցակում են նաև փոխնախագահն ու ձեռնարկության 3 թոփ մենեջերներ։

Վերջին տվյալներով՝ պայթյուններին զոհ է գնացել 139 մարդ։ Եվս 34 մարդ անհետ կորած է համարվում։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 12-ին։