10:40 , 27 օգոստոս, 2015
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը, հղում անելով «Մարդու իրավունքների պաշտպանության թուրքմենական նախաձեռնության» հրապարակման վրա, աննախադեպ դաժան դեպք է գրանցվել Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադի վերանորոգված «Կոպետդաղ» մարզադաշտի վերաբացման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին... Երեք մարդ է մահացել, որոնցից մեկը՝ երեխա... Իսկ պատճառը Թուքմենստանի նախագահ Ղուլբանղուլի Բերդիմուհամեդովի կամ, ինչպես թուրքմեններն են ասում՝ Արկադաղի՝ ուշացումով ժամանումն է եղել մարզադաշտ... «Մասովկան» ապահովելու նպատակով թուրքմեն չինովնիկներն առավոտյան ժամը հինգից հազարավոր մարդկանց հրահանգել են ներկայանալ «Կոպետդաղ» մարզադաշտ...Այդ օրը ջերմաստիճանն Աշխաբադում եղել է +40... Թուրքմենստանի նախագահը ժամանել է ժամը 11:45-ին... Յոթ ժամ նախագահին հոտնկայս սպասող բազմությանը, որոնց մեջ եղել են 15-70 տարեկան մարդիկ՝ երեխաներ և ծերեր, թույլ չեն տվել ջուր խմել, հաց ուտել և զուգարան գնալ... Այդ ընթացքում մոտ 50 մարդ ուշագնաց է եղել, որոնցից 14-ին տեղափոխել են հիվանդանոց... Ցավոք, երեք մարդ մահացել է, որոնցից մեկը`երեխա...
Հ.Գ. Հիշեցնեմ, որ Թուրքմենստանը տոտալիտար երկիր է, որտեղ նախագահի անձի պաշտամունքն ընդունված երևույթ է... «Աստվածացված» Սափարմուրադ Նիյազովին՝ ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻԻՆ, 2006թ. դեկտեմբերի 21-ին փոխարինած Ղ.Բերդիմուհամեդովը՝ Արկադաղը, ոչնչով չի զիջում... Իր հոր և մոր անուններով դպրոցներ, փողոցներ և այլ շինություններ է բացում, իրեն, սիրելիներին նվիրված բրոնզաձույլ արձաններ դնում և այլն...
Զարմանալի չէ, որ ահ ու սարսափի մեջ ապրող աշխաբադցին, որի կյանքը գտնվում է լիակատար հսկողության տակ, յոթը ժամ սպասել է՝ առանց բողոքելու և նախընտրել է ՄԱՀԸ, քան հետագայում հետապնդումը՝ հաց ուտելու, զուգարան գնալու, ջուր խմելու կամ մարզադաշտը լքելու համար...