«Երիտասարդականի» գետնանցումը հարմարեցված է տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց


10:31 , 27 օգոստոս, 2015

Հերթական լավ լուր Երևանի քաղաքապետարանից՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Քաղաքապետարան-մասնավոր բիզնես համագործակցության շնորհիվ «Երիտասարդական» մետրոյի կայարանի մոտակայքում կառուցվող ստորգետնյա համալիրը (որն ունենալու է առևտրա-ժամանցային բնույթ) հարմարեցված է տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց։ Առկա է նաև մատչելի սանհանգույց։