10:18 , 27 օգոստոս, 2015
Ֆրանսիայի դատարանը հաշմանդամության նպաստ է սահմանել կնոջ համար, որը հայտարարել է, թե տառապում է ալերգիայից, որի պատճառը էլեկտրոնային սարքերի էլեկտրամագնիսական ճառագայթումն է։ Այս մասին հայտնում է The Local-ը։
39-ամյա հայցվոր Մարին Ռիչարդը գնահատել է դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ դա բեկում է էլեկտրամագնիսական գերզգայունությունից տառապող մարդկանց համար։
Այդ ֆիզիկական և հոգեբանական վիճակը երկրների մեծ մասում, որոնց թվում՝ Ֆրանսիայում, ճանաչված չէ որպես բժշկական շեղում։