Անհաջողությունները շարունակում են մեզ հետապնդել...


18:35 , 24 նոյեմբեր, 2012

Կողոպտել են «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ի գրասենյակը, որը գտնվում է Աբովյան քաղաքում:
Անհայտ անձինք, կոտրելով դռները և երկաթյա ճաղավանդակից դուռը, հափշտակել են երեք համակարգիչ և պատճենահանիչ սարքը:
Գրասենյակը ծառայում էր հաշմանդամություն ունեցող անձանց, կազմակերպության գործողություններն ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությանը: Գրասենյակում մշտապես ընդունում ենք տարբեր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց:

Տարօրինակն այն է, որ տպիչ սարքերը չեն տարել, յուպիեսը, երկու համակարգչի բարձրախոսները:
Համակարգիչներում մեծ ծավալի, խիստ կարևոր ինֆորմացիա կար, դրա համար եմ շատը ափսոսում:
Կարծում եմ, որ գողերը իմացել են՝ ուր են մտնում, ինչով է զբաղված այդ գրասենյակը, սակայն դա նրանց չի կանգնեցրել:
Ինչպե՞ս կարելի է բնութագրել այդ մարդկանց և այս երևույթը: