09:03 , 27 օգոստոս, 2015
Սիրիայում հակամարտող կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն 3 բնակավայրերում կրակի երկօրյա դադարեցման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով բանակցություններին մոտ աղբյուրներին։
Հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի օգոստոսի 28-ի առավոտյան։
Հրադադարը կգործի Էլ-Զաբադանի քաղաքում, որ գտնվում է Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու, և Իդլիբ նահանգի երկու շիայական գյուղերում։