06:26 , 27 օգոստոս, 2015
ԱՄՆ Ալաբամա նահանգում կրոնական դպրոցի ուսուցիչը` 33-ամյա Քրիսթինա Բազբին ձերբակալված է աշակերտի հետ սեռական կապի մեղադրանքով, գրում է Gazeta.ru-ն:
Դեռահասի մայրը որդու մոտ հայտնաբերել է ինտիմ SMS հաղորդագրություններն ուսուցչուհու հետ:
Ոստիկանությունում հավելել են, որ անչափահասը Բազբիի աշակերտը չի եղել, քանի որ նրան կցված են միայն 4-րդ դասարանները: Իսկ նրանց միջև սեքսը տեղի է ունեցել ուսուցչուհու տանը: