Հալեպում զինադադար հաստատելու նախաձեռնությունը ձախողվեց ՄԱԿ-ից աջակցություն չստանալու պատճառով. Ասադ


03:45 , 27 օգոստոս, 2015

Lurer.com–ը գրում է.

«Մենք սովոր ենք, որ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, տարածաշրջան է ուղարկում ոչ անկախ և օբյեկտիվ մարդու` այդ թվում նաև Ստեֆան դե Միստուրային, ով իր վերջին հայտարարություններում սգում է ահաբեկիչների մահը` մոռանալով այն մասին, որ նրանք տարբեր տեսակի զենքեր են օգտագործում խաղաղ բնակիչների ու պետության դեմ: Ռմբակոծվում են Դամասկոսի, Հալեպի թաղամասերը, սակայն այդ մասին ոչ ոք չի խոսում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը` ավելացնելով, որ երբ Ստեֆան դե Միստուրան առաջ քաշեց Հալեպում զինադադար հաստատելու նախաձեռնությունը, Դամասկոսն անմիջապես աջակցեց այդ գաղափարին, սակայն, ցավոք, ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ Միստուրան որևէ քայլ չձեռնարկեցին նախաձեռնությունն իրականացնելու համար, և այն ձախողվեց:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նախագահը նշել է, որ Դամասկոսն աջակցում է Ռուսաստանի ջանքերին սիրիական ճգնաժամի լուծման հարցում: «Մենք մեծապես վստահում ենք Ռուսաստանին, քանի որ այն բազմաթիվ տասնամյակների ընթացքում ապացուցել է, որ իրական բարեկամ է»,- նշել է Ասադը` հավելելով, որ Ռուսաստանը չի աջակցում այս կամ այն կողմին կամ նախագահին, այն ունի հստակ սկզբունքներ և հանդես է գալիս երկրի ինքնիշխանության օգտին և հարգում է ազգի որոշումը:

Նախագահ Ասադը նաև չի բացառել, որ միջսիրիական հանդիպումները, որոնք անցկացվում են այժմ Մոսկվայում, կհանգեցնեն «Ժնև-3»-ի կայանալուն:

http://lurer.com/timthumb.php?src=/upload/196691.png&w=300&h=200&mt=1440594776