03:58 , 27 օգոստոս, 201519-ամյա շվեդացի մոդել Ագնես Հեդենգարդը մի քանի պաշտոնական պատասխաններ է ստացել նորաձևության տներից, որ նրանք չեն կարող համագործակցել աղջկա հետ, քանի որ վերջինս չի համապատասխանում չափանիշներին։ Նրան հաճախ բարեհամբույր կերպով գրում են, որ «ֆորմայի մեջ չէ», «մի քիչ գիրուկ է» կամ էլ առաջարկում են՝ «կարգի բերեք ձեզ և դիմեք մյուս տարի»։ Եվ դա այն դեպքում, երբ աղջկա մարմնի զանգվածի ինդեքսը 17,5 է, ինչը համարվում է անորեքսիայի ախտանիշի վերին ցուցանիշ։
Այժմ Ագնեսը վրդովված է, և նրան հետաքրքրում է` արդյո՞ք հաջողակ մոդելի կարիերայի համար պետք է կմախքի վերածվել։
Աղջիկն անձամբ մոդելային բիզնեսի մեջ առաջին տարին չէ։ Նա դեռևս 15 տարեկանից այդ ասպարեզում է, իսկ 2014 թ.–ի Sweden’s Next Top Model–ում զբաղեցրել է երրորդ տեղը։
Ի՞նչ կասեք, իրո՞ք մի փոքր գիրուկ է։



