Գիտնականները ճարպակալումը վերահսկող նյութափոխանակության «փոխարկիչ» են հայտնաբերել


00:58 , 27 օգոստոս, 2015

shutterstock_170892740Ամերիկացի գիտնականները նոր գենետիկ փոխարկիչ են հայտնաբերել, որը վերահսկում է նյութափոխանակությունը: Դա կարելի է օգտագործել ճարապակալումը կանխելու և բուժելու համար: Այս մասին հաղորդում է Scient Alert-ը:

Հետազոտողները կենտրոնացել են FTO գենի վրա, որը հայտնաբերվել էր դեռևս 2007-ին:

Մելինա Կլաուշնիձերը Հարվարդի բժշկական դպրոցից բացատրել է, որ ճարպակալման համար պատասխանատու հատվածը գործում է ադիպոցիտներում, ճարպային բջիջներում, գլխուղեղում` անկախ կերպով: Այդ փոխարկիչի միջոցով գիտնականները կարողացել են էներգիայի կուտակումը փոխարկել` պայքարելով ճարպակալման դեմ: