00:48 , 27 օգոստոս, 2015
Հաղորդագրությունները բոլորովին արգելափակել չեք կարող, սակայն Դուք կարող եք օգտվել հաղորդագրությունների զտումից:
Եթե Դուք ցանկանում եք հաղորդագրություններ ստանալ միմիայն Ձեր ընկերներից, կարող եք հաղորդագրությունների բաժնի՝ այլ նամակների ենթաբաժնում սեղմել «Edit Preferences» և բացված պատուհանում նշել «Strict Filtering»:
Այդ դեպքում Ձեզ հաղորդագրություններ կկարողանան գրել միայն Ձեր ընկերները*, իսկ մնացած բոլոր հաղորդագրությունները կտեղակայվեն «Other» (այլ) նամակներում, և դրանցից Դուք ծանուցումներ չեք ստանա, այսինքն՝ դրանք չեն երևա հիմնական Չատ պատուհանում:
*բացառություններ կարող են լինել.
1. եթե Դուք մասնակցում եք խմբակային նամակագրության, որտեղ գոնե մեկ անդամ Ձեր ընկերների ցանկից է:
2. Դուք մասնակից եք մի խմբի, որի ադմինը Ձեզ նշել է հաղորդագրություններ ստանալու ցանկում
3. այլ դեպքեր, երբ հաղորդագրությունն ուղարկվում է Facebook Messenger՝ համակարգչի համար նախատեսված ծրագրից, և նշվում է կոնկրետ Ձեր Facebook-ի էլեկտրոնային հասցեն:
Ամեն դեպքում՝ Facebook-ն ամեն կերպ զտում է անծանոթ մարդկանցից հաղորդագրությունները:
Անչափահաս օգտատերերին հաղորդագրություններ կարող են ուղարկել միայն ընկերների ընկերները և այն մարդիկ, ովքեր ունեն հեռախոսի կամ էլեկտրոնային փոստի տվյալները։