00:04 , 27 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Կալիֆորնիայի 36-ամյա բնակիչ Ալեքս Գոմեսը փորձել է սելֆի անել շառաչող օձի հետ, սակայն ամեն ինչ այժմ կարող է ողբերգությամբ ավարտվել:
The Independnet-ը հայտնում է, որ ընտանիքի ռանչոյում աղբ հավաքելիս Գոմեսը նկատել է օձին, սակայն քայլեր ձեռնարկելու փոխարեն որոշել է լուսանկարվել սողունի հետ: Օձը այնպես է կծել նրան, որ այժմ նա կարող է կորցնել ձեռքը:
Ամերիկացու ձեռքը ուռել է, իսկ օգնություն հասցրել են կանչել հարևանները: Հայտնի է, որ ընտանիքը չի խրախուսել օձի հետ նկարվելու Գոմեսի որոշումը: Մայրը, օրինակ, ասել է, որ իսկական դաս է տալու որդուն, երբ նա տուն գա:
Շառաչող օձը հեմոտոքսիկ նյութ է արտադրում, որը սպանում է բջիջները ու առաջացնում արյան զեղումներ:
Կալիֆորնիայում շառաչող օձերը տարեկան 800 մարդու են կծում: