23:56 , 26 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի «չեզոքացքումը» ճգնաժամի կարգավորման առաջնային նախապայմանն է: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Մենք պետք է նվազեցնենք ահաբեկիչների ազդեցությունն առանց Ասադին պահելու: Երկուսը փոխկապակցված են միմյանց: Մենք պետք է նպաստենք Սիրիայում քաղաքական անցմանը, դա անհրաժեշտություն է»,-Փարիզում ֆրանսիացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է Օլանդը՝ մատնանշելով ճգնաժամի կարգավորման երեք նախապայման, որից առաջնայինը Ասադի «չեզոքացումն» է:
Երկրորդ նախապայմանը Սիրիայի չափավոր ընդդիմության ուժերին, մասնավորապես սուննիներին ու քրդերին, ամուր երաշխիքներ տալն է՝ պահպանելով պետական կառուցվածքը և Սիրիայի միասնությունը: Իսկ վերջին նախապայմանը Օլանդը նշել է տարածաշրջանի դերակատարներին միավորելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ