Բեքհեմը կարող է դառնալ «Ռեալի» դեսպանը


17:44 , 24 նոյեմբեր, 2012

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, ով 2003-07թթ. մրցաշրջանները անցկացրել է Մադրիդի «Ռեալի» կազմում, կարող է վերադառնալ իր նախկին ակումբ, այս մասին հաղորդում է «Football Espana»-ն։
Ըստ աղբյուրի` «արքայական» ակումբի ղեկավարությունը պատրաստ է Բեքհեմին աշխատանք առաջարկել թիմում: Այս ամենով անձամբ շահագրգռված է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Նշվում է, որ Բեքհեմը կարող է դառնալ «Ռեալի» դեսպանը: