22:46 , 26 օգոստոս, 2015
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն-Աբդել էլ Սաուդը սեպտեմբերի սկզբին ԱՄՆ կայցելի: Այս մասին հաղորդում է France Press-ը` վկայակոչելով սաուդյան դիվանագիտական աղբյուրին:
Միապետի այցը տեղի կունենա երկու երկրների միջև հարաբերություններում որոշ տարաձայնության ֆոնին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից հետո: Գործակալությունը նշում է, որ մայիսին վերջին պահին միապետը հրաժարվել է ԱՄՆ մեկնել Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար:
Աղբյուրն ասել է, որ Սալման թագավորը ԱՄՆ կժամանի սեպտեմբերի 4-ին և կմասնակցի ամերիկյան-սաուդյան ֆորումին: