22:00 , 26 օգոստոս, 2015Panorama.am-ը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազը Աստանայում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի իր գործընկերների հետ: Քննարկվել է ԵՏՄ անդամ պետությունների միջև իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵՏՄ շրջանակում տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետ կազմակերպման համար անդամ պետությունների դատախազությունների միջև համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը: Այս մասին տեղեկանում ենք դատախազության մամուլի ծառայությունից:
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնապես հրավիրել է այցելել Բելառուս, որտեղ և նախատեսվում է կնքել ՀՀ և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունների միջև նոր համաձայնագիր: Երկու երկրների գլխավոր դատախազները տեղում հանձնարարականներ են տվել համապատասխան ոլորտների ղեկավարներին մինչև նոյեմբեր պատրաստել նոր համաձայնագրի տեքստը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ