21:44 , 26 օգոստոս, 2015
McClatchy լրատվական կայքն օգոստոսի 24-ին գրել էր, որ Սիրիայում մեկ ամիս առաջ ԱՄՆ-ում վերապատրաստում անցած թվով 54 հատուկ նշանակության ջոկատայիններ առևանգվել են: Կայքը բերում է հիմանվոր փաստարկներ, որով ապացուցում է, որ առևանգումը կատարվել է ԻՊ-ի զինյալների և Թուրքիայի հատուկջոկատայինների համատեղ գործողության արդյունքում: Առևանգողները որպես փրկագին պահանջել են 500 մլն ԱՄՆ դոլար: Հրապարակումից մի քանի օր անց Թուրքիան որոշել է անդրադառնալ այս հարցին: Այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը ասել է. «Հոդվածը, որը տպագրվել է օտարերկրյա լրատվական կայքում, որտեղ պնդում են, որ մեր երկիրը կապված է ահաբեկչական խմբի հետ և իրականացրել է առևանգում, իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է Թուրքիայի հասցեին: Թուրքիան այսօր ևս մեկ անգամ ապացույցեց իր անողոք պայքարն ԻՊ-ի ահաբեկիչների հետ՝ կոալիցիոն ուժերի հետ գիշերը մասնակցելով օդային հարվածներին: Պետք է հիասթափեցնեմ պղտոր ջրում ձուկ որսալ ցանկացողներին, որ Թուրքիան շարունակում է պայքարն ահաբեկիչների դեմ ինչպես առանձին ճակատով, այնպես էլ կոալիցիոն ուժերի հետ համատեղ»: