19:38 , 26 օգոստոս, 2015
Replik.am-ը գրում է.
Նոր հետազոտության արդյունքների համաձայն, սովորական կենցաղային փոշու մեջ ապրում է ավելի քան 9 հազար տեսակի մանրէ: Կոլորադոյի համալսարանի գիտնականները տներում փոշու մեջ հայտնաբերել են մոտ 2 հազար տեսակի սնկեր և ավելի քան 7 հազար տեսակի բակտերիաներ:
Իսկ եթե տանն ընտանի կենդանի կա, մանրէների տեսակների թիվն էականորեն աճում է:
Նշվում է նաև, որ որոշ բակտերիաներ հիմնականում հայտնաբերվել են կանաց մոտ:
Սակայն պետք է ասել, որ հայտնաբերված մանրէների մեծ մասն անվտանգ են, իսկ որոշները՝ նույնիսկ օգտակար: