19:00 , 26 օգոստոս, 2015
Երբ մարդը մաստակ է ծամում, դեմքի մկաններն ուժեղ լարվում են, ինչը հանգեցնում է կնճիռների առաջացման, հայտնում է Mignews-ը:
Ամերիկացի կոսմետիկ վիրաբույժները նկատել են, որ այն կանայք, որոնք մաստակ են սիրում, ավելի հաճախ են դիմում իրենց՝ բերանի և շուրթերի շուրջ առաջացած կնճիռների վերացման համար:
Մաշկաբանները սա բացատրում են նրանով, որ մաստակը չափազանց լարում է դեմքի մկանները, ինչը հանգեցնում է մաշկային մակերեսին հենման հյուսվածքի խախտման: Որպես հետևանք՝ մաշկը կորցնում է էլաստիկությունը, բերանի շուրջը կճիռներ են առաջանում: