Աշակերտուհիներն ու ուսուցչուհիները 20-րդ դարասկզբին. ՖՈՏՈ


17:43 , 26 օգոստոս, 2015

Աշակերտուհիներն ու ուսուցչուհիները 20-րդ դարասկզբին... Ներկայացվող լուսանկարներում պատկերված են «Անատոլիա» ամերիկյան քոլեջի հայ աշակերտուհիներն ու իրենց ուսուցչուհիները: Քոլեջը տեղակայված էր Սեբաստիայի վիլայեթի մեջ մտնող Ամասիայի սանջակի Մարզվան (Մարզիֆոն) ավանում: Այն գործել է 1886 թվականից մինչև 1921 թիվը և համարվել ամերիկյան ամենամեծ ուսումնական հաստատությունն Օսմանյան Թուրքիայում: Նկարները վերցված են «Անատոլիա» քոլեջի թվայնացված առցանց ֆոտոդարանից` Anatolia College Digital Archives & Special Collections: