20:30 , 26 օգոստոս, 2015Կինոարտադրության ասպարեզում այսօր բազմաթիվ հաջողակ կինոռեժիսորներ կան, սակայն հետաքրքիր է իմանալ՝ ովքեր են նրանցից ամենա-ամենաները. ձեզ ենք ներկայացնում 2015թ․-ի ամենաբարձր վարձատրվող 10 կինոռեժիսորներին՝ ըստ նրանց կարիերայի ընթացքում ստեղծած ֆիլմերի տոմսերի վաճառքից ստացած հասույթի։

Կալիֆորնիացի կինոռեժիսոր Թիմ Բարթոնը սովորել է Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում։ Նա ֆիլմարտադրության ասպարեզում ակտիվ է եղել 1982թ․-ից, այն պահից ի վեր, երբ ներկայացրեց իր կարճամետրաժ «Վինսենթ» ֆիլմը։
Թիմ Բարթոնը հայտնի է վարպետորեն միաժամանակ ապշեցնող, գեղեցիկ ու սարսուռ առաջացնող տեսարաններ ստանալու իր կարողությամբ։ Այժմ նա աշխատում է «Ալիսանան հայելու մեջ» ֆիլմի նկարահանումների վրա։ Թիմ Բարթոնն օգնել է ստանալ կինոաշխարհի այնպիսի դասական ֆիլմեր, ինչպիսիք են «Բիթլջուսը», «Մկրատաձեռն Էդվարդը», «Կապիկների մոլորակը», «Չառլին ու շոկոլադի գործարանը» և «Դիակ-հարսնացուն»։

Ամերիկացի կինոռեժիսոր Վերբինսկին ծնվել է Թենեսի նահանգում։ Սովորել է Կալիֆորնիայի համալսարանի կինոյի դպրոցում։ Նա սկսել է ռեժիսորի իր կարիերան՝ այնպիսի երաժշտական խմբերի համար տեսահոլովակներ նկարահանելով, ինչպիսիք են «Bad Religion»-ը, «Monster Magnet»-ը և «Vicious Rumors»-ը։
Գոռ Վերբինսկին այնքան ֆիլմեր չունի, որքան Թիմ Բարթոնը, այնպես որ՝ ցանկում նրա զբաղեցրած հորիզոնականը թերևս ավելի շատ հուշում է նրա տաղանդի մասին։ Նրա կողմից նկարահանված ամենահայտնի ֆիլմերից են «Մեքսիկացին», «Մատանին», «Կարիբյան ծովի ծովահենները», «Ռանգոն»։
Քրիս Կոլամբուսը ծնվել է Պենսիլվանիայի Սպանգլեր բնակավայրում։ Կոլամբուսն ավարտել է Նյու Յորքի համալսարանի կինոդպրոցը։ Նա սկսեց իր կարիերան «Amblin Entertainment»-ում՝ Սթիվեն Սպիլբերգի ղեկավարմամբ որպես սցենարիստ աշխատելով։
Քրիս Կոլամբուսի՝ ռեժիսուրայի ասպարեզում կարիերան երկար տարիների պատմություն ունի, որը մեկնարկել է 1980-ականներից։ Նա այնպիսի դասական ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են «Տանը միայնակը», «Միսիս Դաութֆայրը», «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» և այլն։

63-ամյա Ռոբերտ Զեմեկիսն ակտիվ է ֆիլմարտադրության ոլորտում 1972թ․-ից ի վեր։ Հենց այն ժամանակ, երբ նա պետք է ավարտեր Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոարվեստի դպրոցը, մրցանակ ստացավ «Field of Honor» խորագրով ֆիլմի համար։ Այս ֆիլմը որպես ինքնաներկայացման գործիք օգտագործելով՝ նա համոզեց Սթիվեն Սպիլբերգին իր ուսուցիչը լինել։
Ռոբերտ Զեմեկիսն այնպիսի սիրված ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են «Հետ դեպի ապագան», «Բևեռային ճեպընթացը», «Սուրբծննդյան երգ» և «Թռիչք» ֆիլմերը։

Անգլիացի կինոռեժիսորն իր առաջին ֆիլմը նկարահանեց 1988թ․-ին։ Այն խորագրված էր «Երբ ես աղջիկ էի», և այն օգնեց նրան ընդունվել Կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոց։
Դևիդ Յեյթսն իր ռեժիսորական կարիերայի 90 տոկոս հաջողության համար պետք է երախտապարտ լինի Ջոան Ռոուլինգին։ Նա նկարահանել է «Հարի Փոթերն ու Փյունիկի միաբանությունը», «Հարի Փոթերն ու խառնածին արքայազնը», «Հարի Փոթերն ու մահվան պարգևները». մաս 1 և մաս 2 ֆիլմերը։

Քրիստոֆեր Նոլանը ծնվել է Լոնդոնում, սովորել Լոնդոնի համալսարանում ու ռեժիսորական իր կարիերան սկսել 1989թ․-ին։ Նրա առաջին 8 միլիմետրանոց ֆիլմը «Տարանտելան» էր։
Քրիստոֆեր Նոլանը հաջողության հասավ «Բեթմենի» մասին պատմող ֆիլմերով՝ նկարահանելով «Բեթմեն. սկիզբ», «Սև ասպետ» և «Սև ասպետը վերադառնում է» ֆիլմերը։

Մայքլ Բեյը ծնվել է Լոս Անջելեսում և հաճախել Ուեսլի համալսարան՝ այն ավարտելով 1986թ․-ին։ Հենց այդ ժամանակ էլ սկսեց նրա կարիերան «Propaganda Films»-ի հետ համագործակցության մեկնարկով, որտեղ նա տեսահոլովակներ ու գովազդներ էր նկարահանում։
Մայքլ Բեյն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ էքշն-թրիլերներ է նկարահանել։ Նրա ֆիլմերից են «Վատ տղաներ», «Փըրլ Հարբոր», «Տրանսֆորմերները» և այլն։

Կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը սկսել է ռեժիսորական կարիերան 1981թ․-ին, երբ անսպասելիորեն նկարահանեց «Պիրանյա 2»-ը։
Քեմերոնը խորհրդանշական կինոռեժիսոր է, ով այնպիսի ֆիլմեր է նկարահանել, ինչպիսիք են «Այլմոլորակայինները», «Տերմինատորը», «Տիտանիկը» և «Ավատարը»։

Նորզելանդացի կինոռեժիսոր Պիտեր Ջեքսոնի կարողությունը կազմում է 397 միլիոն դոլար։ Նրա առաջին ֆիլմը «Վատ համն» էր, որը նկարահանվել է 1987թ․-ին։
Չնայած Պիտեր Ջեքսոնից ավելի շատ ֆիլմեր պահանջվեցին դա անելու համար, այնուամենայնիվ, նա անցնում է Ջեյմս Քեմերոնին, երբ խոսքը վերաբերում է գումարին։ Նրա ամենահայտնի ֆիլմերից են «Մատանիների տիրակալը», «Քինգ Քոնգը» և «Հոբիթը»։

Թերևս այնքան էլ զարմանալի չէ, որ Սթիվեն Սպիլբերգը կինոռեժիսորների այս ցանկում առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ Նա ծնվել է Օհայո նահանգի Սինսինատի բնակավայրում, սովորել Կալիֆորնիայի պետական համալսարանում։ 1969թ․-ին նա նկարահանում էր «Night Gallery» հեռուստաշոուն։ Նրա առաջին երկարամետրաժ ֆիլմը «Universal»-ի արտադրության «Դուել» ֆիլմն էր։
«Մյունխեն», «Աշխարհների պատերազմ», «Տերմինալ», «Ջուրասիկ Պարկ», «Ինդիանա Ջոնս», «Ժանիք», «Շինդլերի ցուցակը». սրանք միայն նրա գլուխգործոցների մի մասն են։