Հմտություն չդարձած գիտելիքն ո՞ւմ է պետք


15:52 , 26 օգոստոս, 2015

Картинки по запросу գրքերՄեր երազած երկրում կրթությունը պետք է ընթանար այսպես.
ստեղծվեր գիտելիք և փոխանցվեր, սովորողն այդ գիտելիքը կիրառեր, ինչի շնորհիվ գիտելիքը կդառնար ՀՄՏՈւԹՅՈւՆ և կփոխեր այս իրականությունը, որում մենք ապրում ենք:

Թե չէ հմտություն չդարձած գիտելիքն ո՞ւմ է պետք. գրքում գրված, թե գլխում անգիր արած՝ ի՞նչ տարբերություն:
Այ, երբ գիտելիքը փորձի, այսինքն՝ բազում անգամ կիրառելու միջոցով, դառնա հմտություն, մեր առօրյայի անբաժան ու անհրաժեշտ մաս, երբ գիտակցենք, որ գիտելիքը խնդիրներ լուծելու շատ արդյունավետ միջոց է, մի քիչ ավելի հասկանալի, կանխատեսելի, պլանավորված, հետևաբար՝ ավելի հանգիստ, ուրեմն՝ ավելի լավ կապրենք:

Իսկ մինչ այդ լինելու ենք ընդամենը դիտորդ մեզ շրջապատող աշխարհում գիտելիքի արդյունավետ կիրառման դեպքերի, քննարկելու ենք մյուսների կյանքն ու հաջողությունները՝ չկարողանալով նույնիսկ փոքր բաներ փոխել մեր իրականության մեջ: