16:24 , 26 օգոստոս, 2015
«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում օգոստոսի 25-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3082 կգ կանեփի և 14 կգ կակաչի վայրի աճած զանգված: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 112,39 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 1 կգ չորացրած կանեփի բույս, 1,6 մլ դեզոմորֆին և 4,3 գրամ կանեփի սերմ:
Առգրավվել է նաև գործարանային համարով 2 սվին-դանակ, 2 դանակ, 1 դատարկ պահունակ և չկրակված 5 փամփուշտ: