15:58 , 26 օգոստոս, 2015Lragir.am-ը գրում է.
IndyCar սերիայի բրիտանացի զոհված մրցարշավորդ Ջասթին Ուիլսոնն օրգանների դոնոր Է դարձել վեց մարդու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, Twitter-ի միկրոբլոգում հայտնել Է նրա եղբայրը՝ Ստեֆան Ուիլսոնը: Ենթադրաբար, բոլոր հիվանդներն ապրում են ԱՄՆ-ում:
«Ջասթին Ուիլսոնը փրկել Է վեց կյանք: Նա նշաձողն ավելի Է բարձրացրել»,- գրել Է Ստեֆանը:
Նրա խոսքով՝ արշավորդը հայտնի Էր իր առատաձեռնությամբ: «Դա եւս ինձ ոգեշնչում Է հպարտանալու եղբորովս եւ այն բանով, թե նա ինչպես Էր ապրում: Նա միշտ մտածում Էր այլ մարդկանց մասին»,- ABC News-ին հայտարարել Է Ստեֆան Ուիլսոնը:
Բրիտանացի մրցարշավորդը, որը կոմայի մեջ Է ընկել Փոքոնոյի (ԱՄՆ, Փենսիլվանիայի նահանգ) մրցուղում տեղի ունեցած պատահարից հետո, մահացել Է օգոստոսի լույս 25-ի գիշերը: Օգոստոսի 23-ին մարզիկը, որը հանդես Էր գալիս Andretti Autosport թիմի կազմում, անգիտակից վիճակում հիվանդանոց Էր տեղափոխվել՝ գանգուղեղային ծանր վնասվածքով:f