15:44 , 26 օգոստոս, 2015
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ իր թիմն ի զորու է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, տեղեկացնում է «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:
«Ես արդեն նվաճել եմ Չեմպիոնների լիգայի գավաթը 18-19-ամյա ֆուտբոլիստներով: Այժմ իմ թիմում են խաղում փորձառուՄայքլ Կարիկը և Բաստիան Շվայնշտայգերը:
Հավատում եմ, որ կարող ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Ցանկանում եմ ունենալ մի թիմ, որտեղ կլինի և՛ երիտասարդների շունչ, և՛ փորձառու ֆուտբոլիստների ոգի»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը: