Մայրաքաղաքի բոլոր դպրոցները մինչև 2025 թվականը կդառնան ներառական


13:58 , 26 օգոստոս, 2015

unnamedՄայրաքաղաքի բոլոր դպրոցները մինչև 2025 թվականը ներառական կրթություն կիրականացնեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում օգոստոսի 26-ին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«2014 թվականին` «Հանրակրթության մասին օրենք»-ի փոփոխությունից հետո, համընդհանուր ներառման գործընթաց է սկսվում: Այլևս չի լինելու նման որակում` ներառական կրթություն իրականացնող կամ չիրականացնող դպրոց: Այս տարվա ընթացքում ևս վեց դպրոց իրականացնելու է ներառական կրթություն: Շատ կարևորում եմ աջակցող թիմի` սոցիալական աշխատողի, հոգեբանի, լոգոպետի գործունեությունը, մասնագիտական գիտելիքները և փորձառույթունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Գայանե Սողոմոնյանը` հավելելով, որ աջակցող թիմը ևս պետք է վերապատ րաստում անցնի:

Անդրադառնալով այն հարցին, որ վերջերս թիվ 125 դպրոցը հրաժարվել է ընդունել ուղեղային կաթվածով երեխայի, Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ հարցն անտեղի հնչեղություն է ստացել, և երեխային ընդունել են մեկ այլ դպրոց, որտեղ կրթության համար կապահովն անհրաժեշտ պայմանները: