Կասպեր Սմարտն այս տարի Ջենիֆեր Լոպեսի ձեռքը խնդրել է 5 անգամ


13:32 , 26 օգոստոս, 2015

rs_560x415-140412200647-1024.Casper-Smart-Jennifer-Lopez-jmd-041214Starslife.ru-ի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում արևմտյան ԶԼՄ-ները հայտնեցին, որ ամերիկացի երգչուհի-դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ամուսնանում է պարուսույց Կասպեր Սմարտի հետ։

Պարզվել է, որ Սմարտը մինչ այդ բազմիցս խնդրել է Ջենիֆեր Լոպեսի ձեռքը։ Միայն այս տարի նա 5 անգամ խնդրել է Լոպեսի սիրտն ու ձեռքը, և Ջենիֆերն ի վերջո տվել է իր համաձայնությունը։

Life & Style պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Լոպեսը հոգնել է Կասպերից շարունակ նույն բանը լսելուց, և որ նա հոգնել է շարունակ նոր պատրվակներ ու հիմնավորումներ գտնել իր մերժման համար։